2016 թվականի դեկտեմբերի 30-ին Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասի Բաբաջանյան 19 շենքի մոտ կողոպուտ է կատարվել:

Տուժած քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ մի տղա հանկարծակիի էր բերել իրեն, հափշտակել պայուսակն ու փախել:

Իրավապահները տեղեկություն են ստացել, որ նույն թաղամասում նմանատիկ եւս մեկ դեպք է արձանագրվել. Բաբաջանյան փողոցի 87 շենքի մոտ անհայտ անձը կնոջ ձեռքից պայուսակ էր հափշտակել:

Հունվարի 12-ին ոստիկանները պարզել են, որ երկու կողոպուտի հեղինակը կարող էր լինել նույն Բաբաջանյան փողոցի 26/5 շենքի բնակիչ 25-ամյա Անդրանիկ Գ.-ն: Ոստիկանները նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Անդրանիկը, ով նախկինում երկու անգամ դատապարտվել է, խոստովանել է, որ ինքն է հափշտակել պայուսակները: