Հրազդանի գիշերային ակումբներից մեկի մոտակայքում դեկտեմբերի 25-ին  վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում սուր կտրող-ծակող առարկաներով հարվածներ էին ստացել Հրազդանի երեք բնակիչներ: ՆՐանք տարբեր վնասվծքներով տեղափոխվել էին Հրազդանի հիվանդանոց:

Ոստիկանները պարզել են, որ երիտասարդներին վնասվածքներ է հասցրել Հրազդանի բնակիչ 30-ամյա Արծրուն Գ.-ն: Նա ոստիկանությունում խոստովանել է արարքը:

Արծրուն Գ.-ն կալանավորվել է:  Քննությունը շարունակվում է: