ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Պետական Համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ձայնակցել է ելույթ ունեցող երիտասարդին, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ուսանողներից մեկը կիթառի նվագակցմամբ նախագահի համար երգել է Վլադիմիր Վոյնովիչի «14 րոպե մինչեւ մեկնարկը» ստեղծագործությունը։

Երգողը առաջին տողերից հետո մոռացել էր բառերը, իսկ Պուտինն օգնել է ուսանողին եւ ավարտել կուպլետը։