Ազատամարտիկ Ռազմիկ Ֆառաշյանը, նախնական տեղեկություններով, մահացել է պայթյունի հետեւանքով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նրա հարեւանները:

Նրանց խոսքով` 62-ամյա ազատամարտիկի տնից այս գիշեր պայթյունի ձայներ են լսել, սակայն թե ինչ պայմաններում է նա մահացել, ոչ ոք չգիտի:

Ռազմիկ Ֆառաշյանը միայնակ էր ապրում, 2 դուստր ուներ, որոնք առանձին են բնակվում: 62-ամյա տղամարդը մշտական աշխատանք չուներ, ապրում էր հաշմանդամության թոշակով:

Հիշեցնենք, որ Երեւանում այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 13։30-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա։