Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը պնդում է, որ ինքը ոչ մի պարագայում Հանրապետական կուսակցությունից դուրս չի գա:
«Ես մի ճանապարհով կյանքում շարժվել եմ, տենց էլ մեռնելու եմ։ Ոչ մի դեպքում չեմ լքի Հանրապետական կուսակցությունը»,- այսօր` հունվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Առաքել Մովսիսյանը:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի` կուսակցությունից դուրս գալու որոշմանը, ՀՀԿ-ական պատգամավորն իր ոճով արձագանքեց. «Կարող ա` ոտերդ սոթ տա, ընգնեք մեռնեք: 5 րոպե հետո չգիտես` հետդ ինչ կլինի»:











