Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի «Յաս մոլ» առեւտրային կենտրոնի հարկերից մեկում տեղակայված արագ կերակուրի ռեստորանների այցելուներին շտապ կերպով տարհանել են ոչ շատ խոշոր բռնկված հրդեհի պատճառով, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Նշվում է, որ քաղաքացիական պաշտպանության ծառայության աշխատակիցներին հաջողվել է արագ մարել կրակը, տուժածներ չկան։ Կենտրոնի ղեկավարությունը հայտնել է, որ տարհանվել են միայն այն հարկի այցելուները, որտեղ տեղակայված են ռեստորաններն ու կաֆեները, մնացած հարկերում բնականոն աշխատանքը շարունակվել է։











