ՄիԳ 35 կործանիչի վրա լազերային զենքի տեղադրումը կսկսվի հունվարի 26-ին մեկնարկած թռիչքային փորձարկումների ավարտից հետո։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՕՏՈՒ գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևը, փոխանցել է Meduza–ն։

Ինչ զենքի մասին է խոսքը՝ Բոնդարևը չի պարզաբանել։ Ավելի վաղ կործանիչի վրա լազերային զենքի տեղադրման հնարավորության մասին պատմել էին Միավորված ավիաշինարարական կորպորացիայում։

Մոտ ժամանակներս Բոնդարևի խոսքով, ՄիԳ 35-երով կփոխարինվեն թեթև կործանիչ ավիացիայում հիմա կիրառվող բոլոր մյուս մեքենաները։ Ընդամենը ծրագրվում է գնել 170 նոր կործանիչ։