Ճապոնիայում ցուցադրվել է Kyocera ընկերության Rafre սմարթֆոնը, որը կարելի է տաք ջրում լվանալ օճառով։ Գործընթացի տեսանյութը ներկայացվել է YouTube–ում՝ ապրանքանիշի պաշտոնական ալիքում, հաղորդում է Gazeta–ն։
Rafre սմարթֆոնը նախատեսված է այն մարդկանց համար, որոնք վախենում են իրենց գաջեթի վրայի մանրէներից։ Հարկ է նշել, որ սա Kyocera ընկերության առաջին սմարթֆոնը չէ, որ կարելի է հանգիստ օճառել. 2015 թվականին ընկերությունը թողարկել էր Digno Rafre մոդելը, որը նույնպես կարելի է օճառաջրով մաքրել։











