ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը, որը «Ելք» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի եղբայրն է, չի պատրաստվում աշխատանքից դուրս գալ եւ քաղաքական գործընթացների մասնակցել (ֆոտոռեպորտաժ)։
Այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, NEWS.am–ի հետ զրույցում նա նշեց, որ եղբոր հետ քաղաքական թեմաներով քննարկումներ չեն ունեցել։ Ավելին՝ կարծում է, որ քաղաքականությունը եւ եղբայրությունը չպետք է խառնել։
«Մենք մեծ մարդիկ եք եւ ինքներս ենք որոշում մեր անելիքները։ Ես 53 տարեկան մարդ եմ եւ չեմ կարծում, որ ինչ–որ մեկի ասածով պետք է շարժվեմ»,– ասաց Արմեն Սարգսյանը։
Նշենք, որ Արմեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը «Հանրապետություն» կուսակցությունով միացել է «Ելք» դաշինքին եւ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին։ Նա հայտարարում է, որ ընդդիմադիր ճամբարում են գործելու։











