Ես ոչ մեկին չեմ հեռացրել աշխատանքից, իրենք կամավոր դիմում են գրել: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսային` Արմեն Հարությունյանին, Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հեռանալուն:
«Վերջին ժամանակներս ես ոչ մեկին չեմ հեռացրել աշխատանքից, իրենք կամավոր դիմում են գրել»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանով հունվարի 27-ին Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին ազատել է աշխատանքից:











