Հունվարի 12-ի գիշերը՝ 24։30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտակայքում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ։

Ոստիկանությունը հայտնում է, որ հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որի համաձայն՝ 31-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել էր կրծքավանդակի ձախ կեսի ծակած թափանցող վերք։

Հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով։

Ոստիկանությունը պարզել է, որ վիրավորի հետ վիճել է Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում ապրող 41-ամյա Արտաշես Հովսեփյանը, որը հունվարի 19-ին ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին ու տվել ինքնախոստովանական ցուցմունք։