Հունվարի 19-ին ոստիկանության Էրեբունու բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն, խուզարկել են Արտաշիսյան 88 շենքի բնակարաններից մեկը եւ հայտնաբերել «Մակարով» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփով, 9մմ տրամաչափի 8 փամփուշտ եւ ատրճանակի պատյան։

Նույն օրը բաժին բերման է ենթարկվել եւ ձերբակալվել տան տերը՝ 34-ամյա Պետրոս Մինասյանը։

Հայտնաբերվածն առգրավվել է եւ ուղարկվել փորձաքննության։ Քննությունը շարունակվում է։