Հայտնի քրեական հեղինակություն «Օշականցի Գեւորիկի» եղբորորդին օրերս կալանավորվել է:

Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից, հետախուզման մեջ գտնվող 27-ամյա Ալբերտ Մելիքյանը հայտնաբերվել է հունվարի 26-ին Օշական գյուղում եւ բերման ենթարկվել ոստիկանության բաժին:

Ալբերտ Մելիքյանը հետախուզվում էր անցած տարվա հոկտեմբերից: Նա մեղադրվում էր մարդու առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ:

Հիշեցնենք, որ 2016թ. օգոստոսի 4-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Աշտարակի բժշկական կենտրոն էին տեղափոխվել դանակահարված 4 անձ: Ավելի ուշ պարզվել էր, որ նրանց դանակահարության մեջ կասկածվում է «Օշականցի Գեւորիկի» եղբորորդին: