Ավստրալիայում կենգուրուն ցատկել է հեծանվորդի գլխի վրայով, երբ նա ընթանում էր մեծ արագությամբ:

Տեղի ունեցածը նկարահանել է հեծանվի առջեւի մասում ամրացված տեսախցիկը: Հոլովակում կենդանին կանգնած է ճանապարհի եզրին, երբ մարզիկները նրան են հավասարվել, նա, չգիտես ինչու, որոշել է ցատկել մայրուղու հակառակ կողմը: Ցատկի ժամանակ կենգուրուն բախվել է հեծանվորդի սաղավարտին, սակայն նրան վայր չի գցել:

Հոլովակը համացանցում հրապարակել է Peter James Roberts օգտատերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: