Հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը ժամը 00.30-ի սահմաններում Հրազդան քաղաքի գիշերային ակումբերից մեկի մոտակայքում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին ստացված ահազանգի համաձայն, 31-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել էր կրծքավանդակի ձախ կեսի ծակած թափանցող վերք:
Ոստիկաններին հաջողվել է պարզել դեպքի հանգամանքները: Վիրավորի հետ վիճել է Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում ապրող 41-ամյա Արտաշես Հ.-ն է: Նա հունվարի 19-ին կասկածյալը նեկայացել է ոստիկանություն եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք:











