Ֆին անունով շունը 5 տարի չէր տեսել իր սիրելի խաղալիքը, եւ երբ այն կրկին գտել է, չի կարողացել զգացմունքները զսպել, փոխանցում է Life-ը: 

Հուզված տաքսայով սրտաշարժ հոլովակը, որում շունը խոսում է ռետինե խոզուկի հետ, դիտումների սրընթաց աճ ունի եւ ապացուցում է, որ կարոտախտի զգացումը հատուկ է ոչ միայն մարդկանց: