Ընտրողներին կաշառելու խոսակցություններն անլուրջ են: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողներին ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որպես Հանրապետական կուսակցության նոր անդամ կմասնակցի՞ ընտրարշավին:

Ի պատասխան հարցին՝ կմասնակցի՞ քարոզչությանը, Առաքելյանը նշեց. «Քանի որ կուսակցությանն անդամագրվել եմ, ապա անհրաժեշտ է մասնակցել նրա քաղաքական աշխատանքին: Որոշումը ՀՀԿ-ն կընդունի: Բայց ձայներ հավաքել ցանկացա՞ծ գնով: Չգիտեմ, թե դրանով ինչ եք ուզում ասել»: Հստակեցմանը, թե նկատի ունեն ընտրողներին կաշառելը, Առաքելյանը հակադարձեց. «Դուք ինքներդ ձեր հարցը լո՞ւրջ եք ընդունում: Ես՝ ոչ»: