Թեքսասում տներից մեկում բոժոժավոր օձ են գտել։ CNN–ը հայտնում է, որ ընտանիքի կրտսեր տղան առավոտյան զուգարան էր գնացել եւ զուգարանակոնքում տեսել թունավոր օձին։

ABC–ի փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած համապատասխան ծառայության աշխատակիցները օձին բռնելուց հետո որոշել են ստուգել ամբողջ տունը։ Ստուգումների արդյունքում տանը 24 օձ են գտել, այդ թվում՝ ձեղնահարկում եւ նկուղում։