Պետք է ակտիվացնել դպրոցական տեսուչների դերը՝ հանցավորության կանխարգելման համար: Այս մասին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշել է քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Նրա խոսքով, անչափահասներին վերաբերող հիմնահարցերը ոստիկանության առանցքային խնդիրներից են, իսկ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները մշտապես ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում են:
Խորհրդակցության ավարտին ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքի պետերին տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











