Հունաստանի իշխանությունները հետաքննում են Լեսբոս կղզու ճամբարում երեք փախստականների մահվան հանգամանքները: Երկու փախստականներ անցած շաբաթ մահացած են հայտնաբերվել իրենց վրաններում, եւս մեկը՝ անցած երկուշաբթի: Ոստիկանության վարկածով՝ նրանք ցանկացել են իրենց վրաններում ինքնաշեն վառարաններ տեղադրել եւ թունավորվել են շմոլ գազից: Այս մասին հայտնում է Euronews-ը: 

Միգրանտների խոսքով՝ ճամբարում իրենք «անասունների» պես են ապրում: «Ոչ մի նորմալ մարդ չի կարող այստեղ երկար մնալ: Մինչդեռ Հունաստանում փախստականի կարգավիճակ ստանալու ընթացակարգը հնադարյան է»,- ասել են նրանք: