Աշտարակ բժշկական կենտրոն 2016թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում 4 տղամարդ են տեղափոխվում, բոլորն էլ դանակահարված։ Վիրավորներից 2-ին հիվանդանոց էին տեղափոխել Աշտարակի Սիսակյան փողոցից։
Պարզվեց, որ դանակահարվածների մեքենան ընթացել է Սիսակյան փողոցով, երբ մի քանի մեքենա կտրել էին նրանց ճանապարհը, ուղեւորները վեճի էին բռնվել իրար հետ, որի հետեւանքով էլ Toyota-ի վարորդը եւ ուղեւորը դանակահարվել էին։ Նրանց հետ վեճի բռնվածները Արագածոտնի Օշական գյուղի բնակիչներ՝ Ալբերտ Մելիքյանն ու նրա հորեղբոր որդին՝ 27-ամյա Գեւորգ Մելիքյանն էին։
Մյուս երկուսը դանակահարվել էին Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում։ Դանակահարված 4 տղամարդիկ մտերիմներ են։ Պարզվել է, որ Սիսակյան փողոցում Toyota-ի վարորդին դանակահարել է Ալբերտ Մելիքյանը, նախնական տվյալներով մյուս 3-ին այդ նույն դանակով են հարվածել։
Ոստիկանությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ հունվարի 25-ին, ժամը 08։30-ի սահմաններում Օշական գյուղի 19 տան հասցեում հայտաբերվել եւ Աշտարակի ոստիկանություն է բերման ենթարկել Ալբերտ Մելիքյանը։
Ալբերտ Մելիքյանը կալանավորված է, կատարվում է քննություն։











