Ոստիկանության բաժին Վաղարշապատի բաժանմունքից հաղորդագություն էր ստացվել, որ համացանցային օգտատերերից մեկը խարդախության զոհ է դարձել։
Քաղաքացին կայքերից մեկում հայտարարություն էր տեղադրել, որ ուզում է վարորդ աշխատել իր մեքենայով։ Նրան զանգահարել են, բարձր աշխատավարձով աշխատանք առաջարկել ու հանդիպում նշանակել։ Քաղաքացին գնացել էր հանդիպման, գործատուն ինչ-ինչ պայմաններով մեքենան վերցրել ու անհետացել էր։
Դեպքեր են պատահել, երբ խարդախները գործում են քրեակատարողական հիմնարկից։ Նման դեպք գրանցվեց նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնում։ 9 տարով ազատազրկման դատապարտված անձը զանգահարել էր խանութներ, ներկայացել, որպես խոշոր ընկերության գլխավոր հաշվապահ ու հայտնել, որ ցանկանում է ապրանք գնել, գումարը բանկով փոխանցելով։ Ապա, կայքով աշխատանք փնտրող մի աղջկա միջոցով կեղծ կնիքով կտրոնը հասցրել էր ապրանք վաճառողին։ Այլ անձանց միջոցով էլ գնած ապրանքը տեղափոխել այլ վայր։ Այդ եղանակով բջջային հեռախոսների խանությներից մեկից հափշտակել էր 15 հատ բջջային հեռախոս, երաժշտական գործիքների խանութից մոտ 6մլն դրամի երաժշտական գործիք, Երեւանի սուպերմարկետներից մեկից էլ մոտավորապես ոնւյն արժողությամբ խմիչք։











