Պատմության մեջ ամենաերկար չվերթն իրականացրած Qatar Airways-ի օդանավը 16 ժամ տեւած թռիչքից հետո վայրէջք է կատարել Նոր Զելանդիայում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Guardian-ը:

Օդանավը Դոհայի օդանավակայանից դուրս է եկել փետրվարի 5-ին, Մոսկվայի ժամանակով 05:10-ին:

2018 թվականին, սակայն, Qatar Airways-ի ռեկորդը կշրջանցի սինգապուրյան ավիաընկերությունը, որն առանց տարանցման Սինգապուր-Նյու Յորք թռիչքներ է իրականացնելու: Մինչ այս՝ ամենաերկար ուղիղ չվերթը համարվում էր Դուբայ-Օքլենդ թռիչքը: