Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը համաձայն է, որ ստեղծվի հանձնաժողով, որը կուսումնասիրի նախկին եւ ներկայիս պաշտոնյաների ունեցվածքը:

«25 տարի շարունակ այս ամբիոնից, տարբեր հարթակներից խոսվում է` երկիրը թալանել են, քանի միլիարդ են հանել դուրս, ի՞նչն է խանգարում, կաշկանդում, որ նախկին ներկա բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց անունը շոշափվում է տոտալ թալանի, գանձագողության հետ, տանք մեր համաձայնությունը, ստեղծվի հանձնաժողով, առանց վհուկների որսի, կախաղանների, դիահերձումների եւ այլ մեթոդների պարզելու ճշմարտությունը: Կպարզվի, որ եղել է հալալ քրտինքի արդյունքում, կարձանագրվի, որ Հայաստանում կա էսքան տոննա հալալ քրտինքով հարստացած մուլտիմիլիարդատեր»,- այսօր` փետրվարի 6-ին, Ազգային ժողովում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու օրինագծին: