Ադրբեջանում Սանգաչալ ավանի տարածքում հզոր պայթյուն է տեղի ունեցել՝ 25-30 մետր բարձրության կրակի բոցերով։

haqqin.az -ի փոխանցմամբ, ԱԻՆ-ը հայտնել է, որ այդ պայթյունը տեխնիկական չէ։ Պայթյունի պատճառը կեղտի հրաբխի արտանետումն է եղել։ ԱԻՆ-ը նաեւ հայտնել է, որ հրաբխի ժայթքման մասին տեղեկացրել է Աշխարհագրության ինստիտուտին։

Նշենք, որ սկզբում կարծել էին, թե նավթատարն է պայթել, քանի որ օդում նավթի հոտ էր զգացվել։