Քաղցած կատուն, չվախենալով դժվարություններից, բարձրացել է ծառը, որպեսզի թռչունների կերամանից գողանա ճարպը։ Ուտելիքի համար «պայքարում» կատուն ռիսկի է դիմում, քանի որ կերամանը շատ բարակ ճյուղից էր կախված։ Կատուն քիչ է մնում ցած ընկնի ծառից, սակայն կարողանում է կառչած մնալ եւ գողանալ ճարպը։