Հայաստանի ԱԻՆ–ը ավելի սերտորեն կհամագործակցի ՊՆ–ի հետ քաղաքացիական պաշտպանության ոլորտում։ Այս մասին  NEWS.am–ի հետ զրույցում ասել է արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանը։

Ի պատասխան հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու նոր պաշտոնում առաջին հերթին՝ Տոնոյանն ասաց, որ ինքը ծանոթանալու է իրավիճակին։ Անդրադառնալով իր սահմանած  կարեւոր քայլերին եւ նախարարությունում հնարավոր փոփոխություններին՝ նա առանձնացրեց ՊՆ–ի հետ քաղաքացիական պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցությունը։ «Թողեք ես 100 օր աշխատեմ, հետո կխոսենք»,– ասաց Դավիթ Տոնոյանը։