Ավստրալիայի Թաունսվիլ քաղաքում տներից մեկի ետնամուտքի մոտ հայտնաբերվել է թենիսի գնդակ կուլ տված պիթոն։ Կենդանուն արագ հասցրել են անասնաբույժի մոտ, որին հաջողվել է մերսման միջոցով հանել գնդակը սողունի մարմնից։ Հակառակ դեպքում, պիթոնին սպասում էր դանդաղ եւ տանջալից վախճան։ Գնդակը հեռացնելուց հետո պիթոնին կերակրել են առնետով։