Լուիզիանայի նահանգի Փարադիզ քաղաքում Phillips 66 գազատարի պայթյունից 2 բանվոր է տուժել, եւս մեկն անհետ կորած է համարվում։ Պայթյունի պատճառը դեռեւս պարզ չէ, հայտնում է AP–ը։
Երկու բանվոր հոսպիտալացվել է։ Եվս երեքը թեթեւ վնասվածքներ են ստացել։ Անհետ կորածի որոնումներին փրկարար ծառայության ուղղաթիռ է մասնակցում։











