Ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցները փետրվարի 5-ին բերման են ենթարկել Գեղարքունիքի մարզի մարդենիկ գյուղի 40-ամյա բնակիչ Իշխան Դ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա կասկածվում է թմրանյութ պահելու, օգտագործելու եւ իրացնելու մեջ: Նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է սեւ, յուրահատուկ հոտով հեղուկով պլաստմասե տարա: նրա խոսքով, հեղուկը պատրաստել է մի քանի օր առաջ, կանեփի չորացրած թփերից:

Նույն օրը դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ նրա մոտ հայտնաբերվածում առկա է հաշիշի յուղ:

Իշխան Դ.-ն կալանավորվել է:

Իրավապահները պարզել են, որ թմրամիջոց է իրացրել համագյուղացի երկու տղամարդու, որոնցից մեկի՝ Վաղարշակ Ա.-ի տան խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավում չորացված, մանրացված կանեփանման բույսով մի քանի պարկ, ընդհանուր՝ մոտ 29 կգ: