Աբովյան քաղաքի բժշկական կենտրոններից մեկից հունվարի 23-ին հաղորդում ստացվեց ոստիկանության Կոտայքի բաժին, որ գոտկատեղի մասում ծակած, կտրած վերքով բուժօգնության է դիմել մի քաղաքացի: Նրան դանակահարել էին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ դանակահարողը Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ 31-ամյա Կարապետ Դ.-ն է: Նա հայտնաբերվեց Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանում: Նա կալանավորված է:











