Էջմիածնի հիվանդանոցից փետրվարի 1-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածնի Սպանդարյան փողոցի բնակիչ 30-ամյա Ալբերտ Գիրգորյանի դին:

Իրավապահները պարզել են, որ շտապօգնության բրիգադը Գրիգորյանին Շահումյան գյուղում բնակվող ընկերոջ՝ Ժիրայր Ս.-ի բնակարանից է տեղափոխել:

Հետագայում պարզվել է, որ Ալբերտ Գրիգորյանը բենզինային լուծույթով թմրանյութ է օգտագործել Ժիրայր Ս.-ի հետ: Վերջինիս ոստիկանները գտել են թմրանյութի ազդեցության տակ:

Թմրանյութի ազդեցության տակ գտվող Ժիրայրը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց: Իրավապահները բնակարանում հայտնաբերել են 7 ներարկիչ, նույնքան լուցկու տուփ, դիմեդրոլի 5 հաբ, 20 դեղին դեղահաբ, բենզինանման հեղուկով պլաստմասե տարաներ:

Քննությունը շարունակվում է: