Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից Սիրիայի Պալմիրա քաղաքում հնագույն հուշարձանների ոչնչացման տեսաապացույց է հրապարակել:

Ռուսական անօդաչուն Պալմիրայի (Թադմոր) եւ հարակից շրջանների դիտարկման ընթացքում «ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից հռոմեական ամֆիթատրոնի ճակատամասի բարբարոսական ավերածության փաստեր է արձանագրել»:

Կադրերում երեւում է, որ ահաբեկիչները պայթեցնում են հին հռոմեական թատրոնի կենտրոնական հատվածն ու սյուները: Զինյալների գործողությունները վկայում են այն մասին, որ նրանք նահանջելուց առաջ կանխամտածված առավելագույնս ավերում են Պալմիրայում մնացած հնագույն հուշարձանները: