Հոլիվուդյան աստղ Հարիսոն Ֆորդն իր փոքրիկ օդանավով մի կերպ խուսափել է American Airlines ընկերության ուղեւորատար օդանավի հետ բախումից, հաղորդում է BBC-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Քալիֆորնիայում՝ Լոս Անջելեսի մերձակայքում գտնվող Ջոն Ուեյնի անվան օդանավակայանում։

Ֆորդի օդանավը վայրէջք է կատարել ոչ թե իր համար նախատեսված թռիչքուղում, այլ դրան զուգահեռ թռիչքուղում: Ի ուրախություն 74-ամյա դերասանի՝ ուղեւորատար մեծ օդանավը դեռեւս չէր սկսել շարժվել։

Մի քանի րոպե անց American Airlines ընկերության օդանավը, որտեղ 110 ուղեւոր է եղել, բարեհաջող օդ է բարձրացել։

Ֆորդի ներկայացուցիչերը չեն մեկնաբանել միջադեպը։

Նշվում է, որ վայրէջքից առաջ դերասանը զարմացած հարցրել է․ «Մի՞թե իմ տակը օդանավ պետք է լինի»։

ԱՄՆ ավիացիոն գերատեսչությունը հայտնել է, որ միջադեպին «մասնակից է եղել» միաշարժիչ Aviat Husky-ն, սակայն չի հաստատվել, որ օդաչուն եղել է հենց Հարիսոն Ֆորդը։