Լուբուտինա լամ պարզապես Լուբի անունով ոսկեգույն ռետրիվերը գրկախառնվելու հանդեպ իր հակվածության շնորհիվ համացանցի աստղ է դարձել, հայտնում է The Huffington Post-ը:

«Նա շատ համառն է: Ըստ էության, նա ինձ ստիպում է դա անել: Լուբին ասես ասի՝ ոչ մի  տեղ չեմ գնա, եթե թույլ չտաս հրապարակավ սերս արտահայտել հենց հիմա»,- ասել է Լուբիի տերը՝ Սեզար Ֆերնանդես Չավեսը, որը իր շանը պարբերաբար լուսանկարում է Նյու Յորքի փողոցներում:

Հնգամյա ռետրիվերը գրկախառնվել է սիրում նաեւ ուրիշ մարդկանց հետ: Նա նախ նստում է իրեն դուր եկած մարդու կողքին, ապա խոնահվում է նրա ոտքին, որին մշտապես հետեւում է գրկախառնությունը:

Նրան նվիրված Instagram-ի էջում մոտ 96 հազար մարդ է բաժանորդագրված: