Շոտլանդիայում փոկը որոշել է զբոսնել 2 թիանավակում եղած մարդկանց հետ: Բարյացակամ կենդանու մասնակցությամբ հոլովակը համացանցում հրապարակել է TheKayakingkid օգտատերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հեղինակը գրել է, որ փոկն ինչ-որ ժամանակ իրենց հետեւել է: Ըստ նրա դա նորմալ է, բայց հազվադեպ է պատահում, որ փոկը ավելի մոտենա, քան սովորաբար:

«Նա գրեթե չէր վախենում եւ ամենեւին ագրեսիվ չէր»,- հավելել է հեղինակը:

Փոկերը բավական հաճախ են մարդկանց հետ «ընկերանալու» պատրաստակամություն ցուցադրում: