Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) կարծում է, որ Հայաստանում իշխանափոխություն պետք է իրականացնի ժողովուրդը՝ խորհրդարանական ընտրություններին իր քվեարկությամբ: Այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Արմավիրում «Ծառուկյան դաշինքի» տարածքային ցուցակով առաջադրված Հակոբ Հակոբյանը:
«Ընտրությունների շեմին չի կարելի ասել, որ որեւիցե մեկը գնում է իշխանափոխություն անելու: Իշխանափոխություն պետք է անի ժողովուրդն իր քվեարկությամբ: Եթե մենք կլինենք մեծամասնություն, իհարկե, պատասխանատվությունը կվերցնենք մենք եւ իշխանությունն այդ ժամանակ կլինի ընդդիմություն, կամ կոալիցիայի մաս»,-ասել է նա:











