Երկրապահ կամավորկան միության նախագահ է այսօր՝ փետրվարի 18-ին, վերընտրվել գեներալ Մանվել Գրիգորյանը: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է ,  որ նրա թեկնածությունն առաջադրել է գեներալ Սեյրան Սարոյանը:

«Արդեն տրադիցիա է դարձել, որ ես եմ առաջարկում, բերեք սաղովի ընտրենք մեր գեներալ Մանվել Գրիգորյանին, համ էլ ցուրտ ա, մրսանք, արագ ընտրենք, գնանք»,-ասաց Սեյրան Սարոյանը:

Մանվել Գրիգորյանը վերընտրվեց միաձայն, նա շնորհակալություն հայտնեց միասնական լինելու եւ իրեն ընտրելու համար: