Պաղեստինցի «սարդ տղան» համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ մեկ րոպեում կրծքավանդակով գետնին պառկած ամենամեծ թվով պտույտները կատարելով: Այս մասին հաղորդվում է Գինեսի ռեկորդների գրքում: 

13-ամյա Մուհամմեդ Ալշեյխը մեկ րոպեում 38 պտույտ է կատարել, նախորդ ռեկորդը կազմում էր 29 պտույտ: Միջոցառմանը մասնակցող Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչը հաստատել է, որ Մուհամմեդը ներ ռեկորդակիրն է:

Մուհամեդի ճկունությունը նրան թույլ է տալիս տարբեր ձեւեր ընդունել: Նա ամեն օր իր հայրենի Գազայի հատվածի մարզական ակումբում մի քանի ժամ է անցկացնում, իսկ հիմա ցանկանում է աշխարհում շրջագայել՝ իր տաղանդը ցուցադրելով: