Սանկտ Պետերբուրգի փողոցներում եղջերու է հայտնվել։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով սոցկայքերին։
«Ինչպես երգում է հնչում՝ «Վաղ առավոտյան, եղջերուների վրա», Յուրի Գագարինի պողոտայով եղջերու է վազում։ Իսկ ճանապարհային ոստիկանությունը փորձում է բռնել եւ տուգանել արագությունը գերազանցելու, կարմիր լույսի համար»,-գրում են օգտատերերը։
Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է պարանը նետել ու կապել կենդանուն։











