Երեւանում, այսօր՝ փետրվարի 23-ին, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ընթանում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների եւ Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների հետ:

Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանը նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին համարն է, հետեւաբար կքննարկվեն ոչ միայն բանակին, այլեւ առաջիկա ընտրություններին նրա մասնակցությանը վերաբերող հարցեր: