Հանրապետության նախագահը հանձնարարել է, որ պետք է խախտումներ չլինեն, ոչ ոք իրավունք չունի «սխալ բան անելու»: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը:

«Կռիվ-դավի չի լինելու, մաքուր ընտրությունների ենք էթում: Աշխարհին պիտի ցույց տանք, որ մաքուր ազնիվ ընտրություն ենք անում»,-ասաց Սարոյանը:

NEWS.am-ի դիտարկմանը, թե արդեն խոսակցություններ կան, որ շատ ընտրական տարածքներում, ընտրակաշառք են բաժանում կամ խոստումներ են տալիս, ցուցակներ են կազմում, Սեյրան Սարոյանը չհամաձայնեց. «Շառ են անում»: