Փետրվարի 11-ի գիշերը երկու հոգի կացինով բացել են Արամուս գյուղի տներից մեկը, սենյակները տակնուվրա արել, հափշտակել, ոսկեղեն, թանկարժեք իրեր, սակայն տանտերերն անակնկալ վերադարձել էին:

Գողերը թողել էին ճամպրուկն ու սպորտային պայուսակը եւ պատուհանով փախել:

Ոստիկանները դրսում հայտնեբել են գողերի մեքենան՝ «ՎԱԶ-2109»-ը, որոնք նրանք թողել էին ու փախել:

Չէր բացառվում, որ նրանք մոտակայքում լինեին: Րոպենե անց ոստիկանները նրանց հայտնաբերել եւ բերման են ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին:

Նախկինում բնակարանային գողության համար 3 անգամ դատապարտված, Երեւանի բնակիչ Դավիթ Գ.-ն, աբովյանցի Ռոման Մ.-ն խոստովանական բացատրություն են տվել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: