Ոստիկանության Շենգավիթի բաժնում 2016 թվականի դեկտեմբերի 5-ին եւ այս տարվա փետրվարի 9-ին կողոպուտի դեպքեր գրանցվեցին, մի շարք ընդհանրություններով:

2 հոգի հետեւել են տղամարդուն, Գարեգին Նժդեհ փողոցի 9-րդ շենքի մոտ սկսել են նրան քաշքշել ու գողանալով նրա պայուսակը, որտեղ եղել է գումար եւ թանկարժեք պլանշետ գողերը փախել են: Նույն սցենարով մի դեպք էլ տեղի է ունեցել Եղբայրության փողոցի 16 շենքի մոտ, բայց այս անգամ տուժողները  կանայք էին: Նրանց 2-ի պայուսակներում եղել է 2 բջջային հեռախոս եւ մոտ 175.000 ՀՀ դրամ:

Տուժող տղամարդու եւ կանանց արտաքին նկարագրությունների արդյունքում պարզվել է, որ 2 կողոպուտներն էլ կատարել են նույն անձինք:

Փետրվարի 11-ին բերման ենթարկված,  կողոպուտի մեջ կասկածվող 21-ամյա Սորյոժա Ավետիսյանը եւ Սասուն Զաքոյանը խոստովանական ցուցմունք են տվել:

Նրանք կալանավորված են: Կատարվում է քննություն: