Ոստիկանությունը տեսանյութ է տարածել, թե ինչպես մի կին «ՎԱԶ-2107»-ի մոտ կանգնում, կռանում, ապա շարունակում է ճանապարհը:

Նախնական տվյալներով, նա գետնից վերցնում է վարորդին պատկանող 5 500 դոլարը:

«Նրա մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արտաշատի կամ մոտակա բաժին»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: