Հրդեհ է բռնկվել Նյու Յորքում «Թրամփ» միջազգային հյուրանոցի սենյակներից մեկում եւ աշտարակում (Trump International Hotel & Tower)։ Մեկ մարդ է տուժել, հաղորդում է WABC հեռուստաալիքը։
Ներկա պահին աշտարակի 47–րդ հարկում բռնկված բոցն արդեն հանգցված է։ Հրդեհի պատճառով տարհանում չի հայտարարվել։
Trump International Hotel & Tower-ը 5 աստղանի հյուրնաոց երկնաքեր է։ Աշտարակը ներառվում է Trump Hotel Collection հյուրանոցների ցանցում, որի սեփականատերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է։











