Իլինոյս նահանգի ոստիկանությունը պնդում է, որ ձյան առատ տեղումների պատճառով եղանակային ծանր պայմանները, երկու վթարի պատճառ են դարձել Չիկագոյի արագընթաց Kennedy Expressway ավտոճանապարհին ։ Ավտովթարին 34 ավտոմեքենա է մասնակցել, հաղորդում է USA.ONE–ը։
Նահանգի ոստիկանության մամուլի քարտուղարի խոսքով՝ վթարի հետեւանքով 7 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել։ Երկու վթարներն էլ տեղի են ունեցել միեւնույն շրջանում՝ քաղաքի հյուսիսային հատվածում։ Ազգային օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացրել է ձյան առատ տեղումների մասին Չիկագոյում՝ Միչիգան լճին հարող շրջաններում։











