Իննամյա Սոֆյա Սմիթը հրաժարվել է գեղեցիկ գանգուրներից՝ քաղցկեղով հիվանդ եղբորն աջակցելու համար: Կանադական Կալգարի քաղաքի դպրոցներից մեկում Սոֆյան ու եւս մի քանի համարձակ երեխաներ գլուխները սափրել են՝ քաղցկեղով հիվանդ երեխաներին սատարելու համար:

Սոֆյայի համար, ով 4 տարեկանում սարսափելի հիվանդության պատճառով կորցրել է մորը, մազերից հրաժարվելը շատ հուզական է եղել: Աղջնակին սատարել է հայրը, ով սկզբում նման որոշումից ոգեւորված չէր:

Չնայած արցունքներին՝ Սոֆյան ասել է, որ հպարտ է իր արարքով. «Ես մտածում էի, թե քանի կյանք կարող եմ փոխել, եւ ինչպես դա կփոխի իմ եղբոր եւ քաղցկեղով հիվանդ մյուս երեխաների կյանքը»,- նշել է աղջիկը: Սոֆյային, ի դեպ, հաջողվել է 20 հազար դոլար հավաքել քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության համար: