Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը միայն լրագրողների քննադատություններից հետո է հայտնաբերել, որ ռուսերեն չգիտի։ Այսօր՝ մայիսի 2–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արա Աբրահամյանը։

«Ինձ ընտրում էին կամիսիայի նախագահ, ասեցին՝ Աբրահամյանին ընտրում եք՝ ինչ անեք, ինքը ռուսերեն չգիտի, կես ժամ խոսում ա, չենք հասկանում, ասում են՝ հայերն են գրում այդպես։ Աստված տա մարդիկ այնքան ռուսերեն իմանան, ինչքան ես գիտեմ»,–ասել է Արա Աբրահամյանը։ 

Վերջինս նշել է, որ Ռուսաստանում չեն դժգոհում իր ռուսերենի մակարդակից։

«Ես չգիտեմ այնքան, ինչքան ձեր պահանջներն են, Ռուսաստանում չեն բողոքում, որ ես ռուսերեն չգիտեմ, չնայած ես եղել եմ գործարանի տնօրեն, աշխատել նախարարությունում։ Ես հետո հայտնաբերեցի, որ ես ռուսերեն չգիտեի, ձեզանից իմացա։  Ես մենեջեր եմ,  ես ռուսերենի դասատու չեմ, ուսուցիչ չեմ։ Եթե ձեր գրածը իմ վրա ազդեր, ես կանհանգստանայի, ցավոք սրտի, բայց ձեր գրածները ձեր վրա են ազդում, որ վաղը մի բան ա լինում, ասում են՝ ով ա եկել ում ա օգնում, մի քիչ զգույշ եղեք»։