Ամերիկյան Delta Airlines ընկերության աշխատակիցները չվերթից հեռացրել են ընտանեկան զույգին եւ երկու փոքր երեխաներին, քանի որ վերջինները հրաժարվել են ազատել ինքնաթիռում իրենց իսկ վճարած տեղերից մեկը, հաղորդում է CBSLA հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա ապրիլին։ Ընտանիքը պատրաստվել է Լոս Անջելեսից Հավայ մեկնել։ Ամուսնինները երեք տոմս են ձեռք բերել՝ Բրայան Շիրի, նրա կնոջ ու 18-ամյա որու համար, իսկ ծնողների ծնկներին պետք է նստեին երկու մանկահասակ երեխաները։ Սակայն միջադեպից մեկ օր առաջ ավագ որդին մեկնել է մեկ այլ չվերթով, ուստի ազատված տեղում նստեցրել են մանկահասակ երեխաներից մեկին։
Անձանայզմի անդամը Շիրին խնդրել է երեխայի տեղը զիջել մեկ այլ ուղեւորի, սակայն նա հրաժարվել է։ Այդ ժամանակ ընկերության աշխատակիցը ընտանիքին խնդրել է լքել օդանավն ու սպառնացել դատարանով։











